|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 24 շենքի մոտից բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դմիտրի Մ.-ն, ով խոստովանել է, որ օգոստոսին /օրը պարզվում է/, ժամը 04.00-ին, նշված փողոցի թիվ 24/2 տան պատուհանը հրել բացելով` գողացել է ոսկյա 2 մատանի և 1 զույգ ականջօղ, ինչպես նաև գողություններ է կատարել Շենգավիթ համայնքի տարբեր բնակարաններից:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: