|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Արմավիր» բժշկական կենտրոնում 4-ամյա Կարինե Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 20-ին մեղադրանք է առաջադրվել հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):
Նշենք, որ yerkir.am-ի հետ զրույցում բժշկուհին հայտնել էր, որ իրեն մեղավոր չի զգում և ասել, որ երեխայի մահվան պատճառը նրան ուշ հիվանդանոց տանելն է եղել:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 16-ին` ժամը 13:55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «աղիքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել Ջրաշեն գյուղի անչափահաս երեխա, ով նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիվանդանոց ընդունվելիս երեխայի վիճակը եղել է միջին ծանրության, բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ քիչ անց մահացել է: