|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ՊՆ Սեյրանն Օհանյանը կառավարության նիստից հետո հայտնեց, որ հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված գլխավոր միջոցառումը։
«Այս տարի լրացավ մեր հերոս Թաթուլ Կրպեյանի 50-րդ տարեդարձը: Հանրապետության տարբեր բնակավայրերում ու զորամասերում մեկնարկել են հոբելյանական միջոցառումները, բայց հոկտեմբերի 28-ին տեղի կունենա գլխավոր միջոցառումը»,- նշեց նախարարը և հավելեց, որ հրավիրատոմսերն արդեն ուղարկված են: