Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանում: 30-ամյա մի տղամարդ ն ներխուժել է ԱՄՆ դեսպանատուն և սպառնացել ինքնավնասել իրեն: Այս տեղեկությունը
yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը դեսպանատան պարսպից մուտք է գործել ներս ու, դանակը պահելով պարանոցին, սպառնացել, որ եթե չտեսնի ԱՄՆ դեսպանին, ապա կկտրի իր պարանոցը:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ երիտասարդին բերման են ենթարկել: Կատարվում է քննություն: