|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական Haber7 կայքն անդրադարձել է Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հոգուտ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության քվեարկելու՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի կոչին:
«Հայկական լոբբին կոչ է արել քվեարկել հօգուտ ԺԴԿ-ի, որն աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանը»,- գրել է կայքը՝ փորձելով հասկացնել, որ հայկական կողմը ևս անուղղակիորեն աջակցում է ՔԲԿ-ին, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական:
Հիշեցնենք, որ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել Եվրոպայում ապրող թուրքերին՝ նոյեմբերի 1-ին Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ևս կոչ էր արել քվեարկել հօգուտ ԺԴԿ-ի: