|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Շվեյցարիայի գլխավոր դատախազությանը` պահանջելով դատական հետապնդում սկսել շվեյցարահայ գործարար, Franck Muller Group ընկերության համահիմնադիր ու գլխավոր գործադիր նախագահ Վարդան Սիրմակեսի նկատմամբ. հայտնում է haqqin.az-ը:
Իսկ ադրբեջանական հիմնավորումները հետևյալն են` Սիրմակեսն «ապօրինի» բիզնեսով է զբաղվում Ադրբեջանի «օկուպացված տարածքներում», միջազգային մակարդակով քարոզում է Լեռնային Ղարաբաղի «ապօրինի» ռեժիմը, մասնակցել է «օկուպացված» Զանգելան շրջանի Վեժնելի գյուղում ոսկու հանքի բացման պաշտոնական արարողությանը և ցուցադրել իր քայլերով, որ Ղարաբաղը Ադրբեջանին չի պատկանում: