|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր, որի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կհատկացնի 1 միլիոն 900 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ: Ծրագրի հիմնական նպատակն է` Երևան քաղաքում ունենալ Էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց:
Մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև կառավարման ավտոմատացված համակարգի ներդնում:
Ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև դեռևս 2015թ. մայիսի 11-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը` 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին