|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հոկտեմբերի 17-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բնակելի տնակ էր այրվել, արդյունքում` Բաղդասարյանների ընտանիքի 5 անդամները մնացել են առանց տանիքի: Նրանք Հրազդանում էին բնակվում փախստականի կարգավիճակով: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրալարերի թույլ միացումը:
Խնդրի մասին տեղեկացվել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա հայտնել էր, որ կընդունի և կաջակցի դրսում հայտնված ընտանիքին:
Yerkir.am-ն այս կապակցությամբ Կոտայքի մարզպետարանից հետաքրքրվեց` արդյո՞ք մարզպետը կատարել է իր խոստումը: Մեր հարցին ի պատասխան, հայտնեցին, որ երեկ Կ. Գուլոյանն ընդունել է ընտանիքին և պատրաստակամություն հայտնել վճարել ժամանակավոր կացարանի վարձավճարը, իսկ նոր տուն կառուցելիս՝ ապահովել շինանյութի մի մասով:
Նշենք, որ հրդեհի պատճառները պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել: