|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղազախստանի Բորովոյե բնակավայրում` պետությունների նախագահների մակարդակով ԵՏՄ գագաթաժողովում, Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պայմանավորվել են` ով կփոխարինի ռուսաստանցի Վիկտոր Խրիստենկոյին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Նրան կփոխարինի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, այժմ Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը։ Այդ մասին հայտնել է նիստը վարող` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. հայտնում է РБК-ն:
Խրիստենկոյի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016 թվականի փետրվարին։
РБК-ի աղբյուրը հայտնել է, ուրբաթ օրը նախագահների հանդիպումից առաջ հարցը դեռ որոշված չի եղել։ Քննարկվել են տարբերակներ, այդ թվում՝ անհրաժեշտ է եղել որոշել` ո՞ր երկրից է հարկավոր սկսել կոլեգիայի ղեկավարի ռոտացիան՝ միայն 2015 թվականի հունվարից միացած անդամի՞ց, թե՞ Բելառուսից, որը կանգնած է միության ակունքներում։