|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Կոտայքի մարզում:
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, 2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:
Նախնական տվյալներով՝ Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով:
Դիակի արտաքին զննությամբ որՔևէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ Ս.Աղիկյանն ունեցել է պարտքեր:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: