|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում առկա բացթողումներին: Ըստ նրա`այդ ոլորտի խնդիրներն իրավիճակային և արմատական են:
«Եթե խոսենք այսօրվա խնդիրների մասին, պետք է խոստովանենք, որ եթե չլիներ կառավարության միջամտությունը, վիճակն ավելի վատ կլիներ: Սա չի նշանակում, որ հիմա ամեն ինչ լավ է: Իրացման խնդիր ունեն նաև գործարանները: Մենք 340 հազար տնտեսություն ունենք: Գյուղատնտեսության ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք: Կազմակերպչական բնագավառում կան բազմաթիվ բացթողումներ»,- ասաց Ալեքսանյանը:
«Այսօր Երևանի ամեն շենքի բակում պետք է մի հատ տաղավար սարքվի: Միջանկյալ փող աշխատողները պետք է վերանան: Այդ տաղավարներում կարող են մթերք վաճառվել: Քաղաքացին շատ է վճարում, քան վաճառում է գյուղացին: Մի կարևոր հարց էլ կա` ոչ բոլոր գյուղացիները պետք է զբաղվեն հողագործությամբ: Մանկավարժը, բժիշկը թող իրենց գործով միայն զբաղվեն»,- եզրափակեց պատգամավորը: