|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Ամիրյան փողոցի շենքերից մեկի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ արտաքին ինքնաշեն վերելակի պոկվելու հետևանքով քաղաքացի է տուժել: Yerkir.am-ի տեղեկություններով՝ տուժածը 1961-ին ծնված Հրաչյա Նալբանդյանն է: Նա ներկայումս գտնվում է 1-ին համալսարանական հիվանդանոցում:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ տուժածը ստացել է թոքերի երկկողմանի սալջարդ, կողերի երկկողմանի կոտրվածք, ազդոսկրի և քթոսկրի կոտրվածք: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. վիճակը ծանր է: