|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոբելյան խաղաղության մրցանակն այս տարի կստանան միջնորդների թունիսյան Ազգային քառյակի առաջնորդները այդ երկրում ժողովրդավարական կարգերի հաստատմանը աջակցելու համար` 2011 թվականի հեղափոխությունից հետո:
Թունիսյան քառյակը կազմված է 4 կազմակերպություններից` Թունիսի համընդհանուր աշխատանքային միությունը, Թունիսի արդյունաբերական, առեւտրի եւ արհեստների կոնֆեդերացիան, Մարդու իրավունքների թունիսյան լիգան եւ Թունիսի փաստաբանների միությունը:
Քառյակը ձեւավորվել է 2013 թվականին:
Նշենք, որ Խաղաղության Նոբելի մրցանակային ֆոնդը կազմում է 1.1 մլն դոլար: