|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սահմանադրության տեքստն ու ԱԺ-ի քվեարկության արդյունքներն արդեն ուղարկվել են ՀՀ նախագահին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Երբ որ նախագահը հրամանագիրը ստորագրի, կորոշի, թե երբ է լինելու հանրաքվեն»,- ասաց նա:
Անդրադառնալով նոր Սահմանադրության քարոզարշավին ու շտաբերի ստեղծմանը` Շարմազանովն ասաց, որ այդ հարցը կքննարկվի օրը նշանակելուց հետո:
«Բնականաբար շտաբեր կձևավորվեն, բայց քարոզարշավը միայն ՀՀԿ-ի խնդիրը չէ... Գոնե խորհրդարանում «այո» ասողները շատ են: Կլինի լուրջ բացատրական աշխատանք: Կոչ եմ անում բոլորին իրականացնել բացառապես խորը բովանդակային պայքար»,- ասաց նա: