|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մինչ բուն հայտարարությանն անցնելը, պատգամավորներին ու լրագրողներին նախ տեղեկացրեց, որ, երեկվանից սկսած, ԱԺ-ում գործում է նոր կարգ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ:
Մասնավորապես՝ պատգամավորները իրավունք չունեն լրագրող հրավիրելու, եթե Գալուստ Սահակյանը չի տվել իր համաձայնությունը: «Սա խոսում է տոտալ վերահսկողության մասին. ինչպես նախկինում տեսախցիկներ սկսեցին տեղադրել ԱԺ միջանցքներում, հիմա էլ Գալուստ Սահակյանն ինձ իրավունք չի տալու, որ ես մարդ հրավիրեմ ու հարցազրույց տամ, մինչև ինքը համաձայնություն չտա: Չորս ստորագրություն պետք է լինի, որ մեկ լրագրող հնարավորություն ունենա մտնելու ԱԺ պատգամավորի մոտ` ԱԺ նախագահի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի, ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ու անվտանգության պետի ստորագրությունները»,- հայտնեց Արամ Մանուկյանը: