|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լրագրող, դերասանուհի Զառա Արամյանը չի հրաժարվի իրեն հատկացված բնակարանից: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ինքը` Զառա Արամյանը: «Իսկ դուք կհրաժարվեի՞ք, եթե ունենայիք այդ խնդիրը»-, հարցրեց նա:
Զառա Արամյանի խոսքով` ինքն առայժմ կսպասի որոշմանը, որից հետո կմեկնաբանի:
«Իհարկե, հաճելիորեն շատ զարմացա, չեմ թաքցնի ուրախությունս, որովհետեւ բավական երկար տարիներ առաջ էի դիմել այդ հարցով, որովհետեւ շատ լուրջ խնդիր ունեմ` բնակարանի հետ կապված: Բայց գիտեմ, որ նիստը դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Արամյանը:
Նշենք, որ քաղաքապետարանի համապատասխան որոշումը մեծ աղուկ է բարձրացրել համացանցում, մանավանդ Զառա Արամյանի՝ վերջերս սահմանամերձ գյուղերում ապրելու հետ կապված հայտարարության ֆոնին: