|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է սրահ տրամադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով պետք է հանդիպեր տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են մասնակցել նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին տեղեկացնում է թուրքական BBC-ն՝ վկայակոչելով բելգիական L\'Echo թերթը:
Բրյուսելի քաղաքապետն այս մասին ասել է. «Սրահը նախատեսված չէ քաղաքական հանդիպումների անցկացման համար»:
L\'Echo թերթը հայտնել է, որ իրեն սրահ չտրամադրելու համար Էրդողանն իր հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ ծրագրվել է անցկացնել Ստրասբուրգ քաղաքում:
Ի դեպ, ըստ հոլանդական Volkskrant թերթի՝ Բելգիայի կառավարությունն այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէ Էրդողանի այցի նկատմամբ: