|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր քվեարկության դրված` սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցին դեմ են քվեարկել ՀԱԿ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հրանտ Բագրատյանը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն»-ից` Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանը:
Ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ական պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը:
Խաչատուր Քոքոբելյանը չի քվեարկել, իսկ ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել:
«Ժառանգություն»-ից հեռացած Ռուբիկ Հակոբյանը և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին: