|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ կհեռանա մի պարագայում` եթե վստահ լինի, որ երկրի ճգնաժամը այդկերպ կլուծվի, հայտնում է SANA գործակալությունը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայում քաղաքական հարցերը բացառապես ներքին խնդիր են: Սիրիայի նախագահը համեմատել է երկրում գործող ահաբեկիչներին եւ արեւմտյան տերություններին` ասելով, որ նրանք ըստ էության նույն բանն են անում:
«Ահաբեկիչները մի կողմից, արեւմտյան երկրները մյուս կողմից նույն բանն են անում: Նրանք հարձակվում են ահաբեկիչների վրա, բայց իրենք էլ ահաբեկչություն են անում իրենց քաղաքականությամբ` պատժամիջոցներ կիրառելով կամ աջակցելով այդ նույն ահաբեկիչներին»,- ասել է Ասադը: Սիրիայի նախագահի խոսքով եվրոպացիները մի ձեռքով կրակում են սիրիացիերի վրա, մյուսով նրանց ուտելիք տալիս: