|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Դուք մեծ ավանդ եք ներդրել հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի զարգացման գործում՝ կերտելով բազմաթիվ փայլուն և անմոռաց կերպարներ: Որպես բեմի և էկրանի մեծ վարպետ՝ տասնամյակներ շարունակ վայելում եք հանդիսատեսի սերն ու համակրանքը:
Հայաստանում սիրում են Ձեզ, հպարտանում Ձեզնով և հիանում Ձեր ինքնատիպ տաղանդով:
Կրկին շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: