|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են երեխաների առևանգման մասին լուրերը, որոնք սկսել են տարածվել նաև սահմանամերձ գյուղերում: Սահմանին առկա լարվածության ֆոնին, թե ի՞նչ հետևանք է ունենում նման տեղեկատվության տարածումը սահմանամերձ գյուղերում, Yerkir.am-ը փորձեց պարզել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից, ով այս ամենում ադրբեջանական հետք է տեսնում:
«Այսօր չափից մեծ է ինֆորմացիայի արտահոսքը, իսկ վատը միշտ արագ է տարածվում: Սա ինֆորմացիոն պատերազմի դասական օրինակ է: Իմ կարծիքով` նման լուրերը սոցցանցերում հայկական անուն-ազգանունով գրանցված ադրբեջանցի օգտատերերն են տարածում՝ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով: Փորձում ենք բնակչությանը համոզել, որ պետք չէ այդ լուրերին լուրջ վերաբերվել, բայց, դե, ծնող է, նման դեպքերում իր երեխայի հանդեպ ուշադրությունն ավելի է մեծացնում: Այդ լուրերից հետո մարդիկ սկսել էին իրենց երեխաներին դպրոց տանել-բերել, բայց հիմա, կարծես, հասկանում են, որ դրանք ընդամենը սադրանքներ են»,- ասաց գյուղապետը: