|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է ավազակային հարձակաման համար դատապարտված` 34-ամյա Կարեն Ֆիթլջյանը: Քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դատապարտյալը նախկինում որևէ հիվանդությունից չի գանգատվել: «Իրեն վատ է զգացել, շտապօգնության բրիգադ են հրավիրել, որոնք էլ արձանագրել են դատապարտյալի մահը»,- նշել էր նա:
Yerkir.am-ի նախնական տեղեկություններով՝ դատապարտյալը նախկինում տառապել է շաքարային դիաբետով, սակայն մահվան պատճառը սրտամկանի կաթվածն է: Նշենք, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: