|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության վաղվա օրակարգում ներառված է որոշում, ըստ որի` Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 9.0 (ինը) հեկտար հողամասը (որից` 67.2 (վաթսունյոթ ամբողջ երկու տասնորդական) տոկոսը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) առանձնացնել N 8 հանրային լողափի կազմակերպման համար:
Որոշման ընդունումը նպատակ ունի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրությանը հնարավորություն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու համար` առանց լրացուցիչ ծախսերի: