|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին ՀԷՑ-ի վաճառքին ու ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջը: Նա միայն նշեց, որ բոլոր փաստաթղթերը և պայմանագրերը ուսումնասիրված են, և որ երկու օրից հատուկ հայտարարությամբ հանդես կգան, որը կվերաբերի ՀԷՑ-ի վաճառքին ու նոր սեփականատիրոջը:
Լրագրողների այն հարցին` իրեն չի՞ մտահոգում, որ ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, նախարարը պատասխանեց. «Անձամբ ինձ այս վաճառքի հետ կապված ոչինչ չի մտահոգում»: