|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Ըստ նրա`ՀՀՇ-ն միշտ էլ հայտարարել է, որ կողմ է խորհրդարանական կառավարման համակարգին և 100 տոկոս համամասնական ընտրակարգի ներդրմանը: Զուրաբյանը նշեց նաև, որ իրենք համարում են, որ սահմանադրական փոփոխությունները տեղին են և նորմալ:
«Մենք միշտ էլ ունեցել և արտահայտել ենք հարցի վերաբերյալ մեր տեսակետները: Համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթն ունենալու է իր շատ դրական հետևանքները: Իհարկե, բացարձակ կատարյալ սահմանադրություններ չկան, սակայն մեր պարագայում ամեն ինչ շատ հստակ է: Ես կենտրոնացված կառավարման համակարգի կողմնակից չեմ: Գործող կարգին կողմ են նրանք, ովքեր գերադասում են կառավարող մեկ ուժեղ ձեռք տեսնել»,- ասաց Զուրաբյանը:
Նրա կարծինքով` Հայաստանի նման պետությունների համար ավելի արդյունավետ կառավավարման համակարգ է խորհրդարանականը: Անշուշտ, անկախ կառավարման համակարգից՝ վերարտադրվել ցանկացողը ցանկանալու է վերարտադրվել, չցանկացողը՝ ոչ:
Զուրաբյանը հայտարարեց նաև, որ ՀՀՇ-ն մտադիր չէ միանալ «այո»-ի քարոզարշավին, քանի որ իրենք զերծ են ուզում մնալ ՀՀԿ-ի՝ ամեն բան իրեն ծառայեցնելու գործելաոճին մասնակից դառնալուց: