|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ երևանցի 49-ամյա Գուրգեն Ասատրյանը սեպտեմբերի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել: Վերջինս մեղադրվում է կողոպուտ կատարելու մեջ: Ասատրյանը շենքերից մեկի շքամուտքում գողացել էր մի կնոջ կախազարդը:
Տուժողը պատմում է, որ երիտասարդը մտել է շենքի մուտք, պոկել կնոջ շղթան կախազարդի հետ և փորձել փախուստի դիմել.«Շղթան վերցրեց ու փախավ: Հետևից դուրս եկա գոռալով` ձայնիս վրա նրա հետևից վազեցին բակում նստակ երիտասարդները ու բռնեցին նրան: Հետո արդեն տարածքում ծառայություն կատարող ոստիկանները միանգամից բերման ենթարկեցին նրան»:
Ասատրյանը կալանավորված է, քննությունը շարունակվում է: