|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները, մեղսակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ստացվել է Սմբատ Հակոբյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նրան պատճառված վնասվածքների աստիճանը գնահատվել է ծանր։
Փորձագետի թիվ 1793/հ եզրակացության համաձայն՝ «Սմբատ Սոսի Հակոբյանի մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, գլխի, դեմքի, իրանի, զույգ վերին և ստորին վերջույթների շրջանների արնազեղումների, քերծվածքների, սալջարդ վերքերի, քթի ոսկրերի (ռենտգենաբանորեն), աջից 8-րդ կողի կոտրվածքների ձևով, ուղեկցված ենթամաշկային էմֆիզեմայով և պնևմոթորաքսով, պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է որոշմամբ նշված ժամկետում և հանգամանքում, որոնք առաջացրել են առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող»։
Ս.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։