|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Արարատի մարզի բնակիչները կրկին փակել էին Երեւան-Արարատ մայրուղին: Չնայած գյուղատնտեսության նախարարի հավաստիացումներին` գյուղացիները շարունակում են պնդել, որ չեն կարողանում մթերել իրենց խաղողը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ դեպքի վայր է մեկնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան հաջողվել է համոզել գյուղացիներին` բացել ճանապարհը: Այս պահին վարչապետը, ըստ մեր տեղեկությունների, շրջում է մարզում, բանակցում մթերող ընկերությունների հետ, որպեսզի ընդունեն գյուղացիների բերքը: Զրուցում է նաեւ գյուղապետերի հետ՝ հասկանալու, թե որ գյուղում մթերելու որքան խաղող կա: Գյուղացիների մի մասին արդեն մի քանի մթերող գործարաններ են ուղարկել: