|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավվ ամենահրատապ թեմային` սահմանային լարվածությանը. ունենք զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում:
«Արդեն սովորություն է դարձել` յուրաքանչյուր հնարավոր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանը գնում է լարվածության: Առաջինը` ուժի դեմ պետք է կիրառել առավել մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակն անում է ինչ-որ չափով: Եվ երկրորդը` ես խորապես համոզված եմ, որ համանախագահող երկրները ցանկության դեպքում, միասին գործելու դեպքում կարող են իսկապես, առնվազն կտրուկ նվազեցնել լարվածությունը, հարձակումները, սադրանքները և զոհերի թիվը: Իսկ թե համանախագահողներն ինչո՞ւ չեն անում, թերևս դա պետք է փնտրեն իրենց միջեւ առկա տարաձայնությունների կամ ոչ միասնական գործելու մեջ: Սա իսկապես շատ մտահոգող է, և դարձյալ, այս պարագայում, մնում է մեր բանակի հզորությունը, մեր բանակի` համարժեք պատասխան տալու կարողությունը»,- ասաց պատգամավորը: