|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա ռազմավարության իրականացման` 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը:
Ըստ այդմ` հանձնարարվում է ՀՀ ֆինանսների նախարարին` ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ յուրաքանչյուր տարվա ՀՀ պետական բյուջեի պլանավորման ժամանակ քննարկել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության` 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրով տվյալ տարվա համար նախանշված արդյունքների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու հնարավորությունը:
Հանձնարարվում է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի հանձնաժողովին ներկայացնել տարեկան հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին: