|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե ՀՅԴ ղեկավարների միջև հակասություններ կան, հորդորեց ՀՅԴ-ում տարակարծություններ, հակասություններ չփնտրել:
«Մենք մի կուսակցության անդամներ ենք, ընկերներ ենք, միմյանց հետ երկար ճանապարհ ենք անցել: Տարբեր հարցերի վերաբերյալ տարակարծություններ, իհարկե, կարող են լինել, որովհետև յուրաքանչյուրս ունի իր կարծիքը, իր անհատականությունը: Սակայն դուք լավ գիտեք մեր կուսակցությունը. մենք բոլոր հարցերը մանրամասն քննարկում ենք և ընդհանուր հայտարարի ենք գալիս: Մի՛ փնտրեք մի բան, որն անհնար է: Միշտ էլ փորձեր արվել են` ՀՅԴ ղեկավարության, շարքերի, տարբեր անդամների միջև հակասություն փնտրել: Չի հաջողվել, էլի չի հաջողվի: Իզուր է, մի\' փնտրեք»,- շեշտեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: