|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո էթիկայի հանձնաժողովը մնացել է առանց նախագահի, իսկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Արթուր Սաքունցի դիմումն էլ՝ օդում կախված: Բանն այն է, որ ամեն նստաշրջանին կազմվող այս հանձնաժողովը ղեկավարելու հերթն այժմ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանն է՝ ԲՀԿ-ինը, որն էլ էթիկայի հանձնաժողովի անդամ, ապա նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահան Բաբայանի թեկնածությունը:
Իսկ թե ում կառաջադրի ՀՀԿ-ն էթիկայի հանձնաժողովում, առայժմ հայտնի չէ, սպասում են հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նախագահի հայտարարությանը:
Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում իրավաբանական կրթությամբ պատգամավորների «կրիզիս» է, իսկ այս «մուխաննաթ» հանձնաժողովում իրավական ոլորտին տիրապետող տիրապետող, «քֆուրչի» կոլեգաներին պրոֆեսիոնալ փրկող է պետք:
Նշենք, որ էթիկայի հանձնաժողովի վարույթում է գտնվումՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ: Վերջինս խոստացել էր բռնաբարել ու գլխատել նրանց, որոնք Սեյրան Օհանյանի «քեֆին» կպել են, մասնավորապես խոսքն ուղղելով լրագրողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում