|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ադրբեջանի զինյալների հրետակոծության արդյունքում Տավուշի մարզի Բերդավան գյուղում երկու կանայք իրենց տանը զոհվել են՝ 41-ամյա Սոնա Ռեւազյանը եւ 90-ամյա Շուշան Ասատրյանը: Իսկ դրանից մի քանի ժամ առաջ էլ Բերդի շրջանի Պառավաքար գյուղում զոhվել էր 82-ամյա Պայծառ Աղաջանյանը:
Նկատվում է, որ ԱԳ նախարարների կամ նախագահների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից առաջ ադրբեջանական կողմի սադրանքներն արդեն ավանդական բնույթ են կրում: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գագաթնաժողովին: Եւ Ադրբեջանն այժմ արդեն խոշոր տրամաչափի հրետանիով է հայկական բնակավայրերը հրետակոծում:
Այս ֆոնին առնվազն տարօրինակ է, որ ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը սոցցանցի իր էջում գրել է. «Մենք կողմերին կոչ ենք անում վերջ տալ բռնություններին ու հարձակումներին»: Ստացվում է, որ գերտերությունները չեն ցանկանում տեսնել, որ Ադրբեջանը միակողմանի խախտում է հրադադարի ռեժիմը եւ ահաբեկչական գործողություններով սպանում է խաղաղ բնակիչներին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: