|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ երեկոյան սահմանամերձ Դովեղի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում վնասվել է գյուղի գազատարի ճյուղավորումը: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գազատարը շարքից դուրս է եկել, սակայն երեկվանից արդեն ընթանում են վերականգնողական աշխատանքները և 1-2 ժամից գյուղի գազամատակարարումը կվերականգնվի:
«Բարեբախտաբար, վիրավորներ չունենք, բայց նյութական վնասներ կան, պարզապես հիմա չեմ կարող ասել` կոնկրետ ինչ վնասներ են, որովհետև չափերը դեռևս ճշտվում են: Երբ կրակոցները սկսվում են, մարդիկ պատսպարվում են, թաքնվում, և հետո ենք արդեն հաշվարկում` ինչ վնասներ կան»,- նշեց գյուղապետը և հավելեց, որ այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան: