|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 22-23-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Վարդաշեն թաղամասում այրվել է 200 քմ, Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ 20 քմ, Թբիլիսյան խճուղում` 200 քմ, Գյուրջյան փողոցում` 30 քմ խոտածածկ տարածք:
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում այրվել է 500 քմ, Հրազդան քաղաքում` 3.5 հա, Զովունի գյուղում` 2 հա, Նոր գյուղի գերեզմանատանը` 2000 քմ, Արագյուղում` 3 հա, Թեղենիկ-Արզական ավտոճանապարհին` 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում` 3000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: