|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում նոր տրոհումներ կլինեն: «2012-ից հետո, ցավոք սրտի, կուսակցությունը գնաց շատ անկայուն դաշինք ձեւավորելու ճանապարհով: 2012-ին դեռեւս աշնանային նստաշրջանը չմեկնարկած՝ արդեն չկար «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» դաշինքը: Պրոցեսը խորացավ, շարունակվեց, եւ դեռ իր ավարտին չի հասել: Մենք դա տեսնում ենք թե՛ Ռուբեն Հակոբյանի օրինակով, թե՛ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորշումներով պայմանավորված:
«Ժառանգությունն» ինքն էլ հիմքեր ստեղծեց դրա հետ կապված: Եթե կուսակցության ծրագիրը կողմ է արտահայտվում խորհրդարանական կառավարմանը եւ քառյակային խաղերի պատճառով հրաժարվում է իր դիրքորոշումից, այս պարագայում դժվար է մեղադրել Թեւան Պողոսյանին սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցելու համար»,- հավելեց նա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: