|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները հանդիպել են ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հայաստանյան դեղ արտադրող և ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ մասնավորապես ընդգծվել է, որ ՀՀ-ում գրանցվող և դեղատներում վաճառվող բոլոր դեղերի ներդիր թերթիկները պետք է լինեն հայերեն:
ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն անդրադարձան նաև ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են դեղերի գրանցմանը և ներմուծմանը:
Դեղերի ներկրման հարցում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարևորել են որակի, արդյունավետության և անվտանգության ապահովմանն ուղղված օրենքով սահմանված բոլոր պահանջների իրականացումը: Դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ներկայացնել առաջարկություններ դեղերի ներդիր թերթիկների հայերենով ապահովման գործընթացն արագացնելու վերաբերյալ: