Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին և 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի 1 և «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5 մլն. 500 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: