|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր քաղաքաշինության «Փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին: Այդ ընկերությունը պայմանավորվել է մեկ այլ ընկերության վաճառել «Փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի բակային տարածքը և չգործող լաբորատոր մասնաշենքը՝ 124 միլիոն 675 հազար դրամով:
«Ընկերությանը շատ անհրաժեշտ է այդ վաճառքը, քանի որ դրա արդյունքում ընկերության շենքը կվերականգնվի, լաբորատորիաները կվերազինվեն՝ համալրվելով նոր տեխնոլոգիաներով»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Նա հավելեց, որ այդ գործարքով «Փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն ընդլայնելու հնարավորություն է լինում: