|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանական Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Հանովեր»-ին : Հանդիպման 18-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: 35-րդ րոպեին Օբամեյանգը դարձել է պատասխան գոլի հեղինակ, որից 9 րոպե հետո Մխիթարյանը առաջ մղեց դորտմունդցիներին: 53-րդ րոպեին տանտերերը 2-րդ անգամ են գրավել հյուրերի դարպասը: 67-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ֆելիպեն գրավեց սեփական դարպասը, իսկ 85-րդ րոպեին Օբամեյանգը 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 4:2: Այս տուրից հետո «Բորուսիա»-ն 12 միավորով «Բավարիա»-ի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: