|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է համաձայնություն տալ Հայաստանի ու Բելառուսի քաղաքացիների փոխայցելությունների մասին` 2002թ. կնքված համաձայնագրում, այդպիսով` ՀՀ քաղաքացիները կկարողանան 30 օր առանց գրանցման գտնվել Բելառուսում: Դա բխում է ԵՏՄ անդամ լինելու փաստից:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ նման համաձայնագիր կնքվել է Ռուսաստանի հետ, որը ուժի մեջ է մտել այս տարվա մարտից: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում: