|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ կառավարության` նախապես ծրագրված օրակարգի համաձայն` մինչև սեպտեմբերի 20-ը առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով` բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։
Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: