|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գեղարքունիքի մարզի դատախազությունը մարզի դատարան է ուղարկել Սևան քաղաքի բնակիչ 63-ամյա Կարինե Քարամյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կարինե Քարամյանն այս տարվա ապրիլին «Սևանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի 118-րդ աշխատասենյակում անհիմն պատճառով, վիճաբանել է թերապևտ Ա. Խալաֆյանի հետ, որի ընթացքում, դիտավորությամբ, եղունգները մխրճել է վերջինիս աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մաշկի մեջ՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: