|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր՝ կեսգիշերից հետո Բյուրեղավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի և Բյուրեղավանի բաժիններ ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդներ: Պարզվել է, որ վիրավորները Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Ռոման և Արմեն Ստեփանյաններն են:
Ինչպես yerkir.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական բաժինը պարզում է դեպքի հանգամանքները: Ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: