|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդարացի լուծում է համարում այն որոշումը, համաձայն որի` կառավարությունը կսուբսիդավորի ամսական 250 կիլովատտ ծախսող ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի` թանկացված սակագնով ծախսը:
«Ընդհանուր առմամբ` կառավարությունը ժամանակ է ձգում: Մենք ունենք էլեկտրաէներգիայի չթանկանալու խնդիր, սա պարզապես ժամանակավոր լուծում է: Ժամանակավոր լուծման տեսանկյունից` արդարացի է այն»,- ասաց Ավագյանը:
Դիտարկմանը, որ էլեկտրաէներգիան կառավարության կողմից կսուբսիդավորվի մինչեւ խորհրդատվական մարմնի աշխատանքների ավարտը, ոչ թե` մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, նա պատասխանեց, որ այդ կապակցությամբ դեռ ոչինչ ասել չի կարող:
Նշենք, որ 6 շաբաթից պարզ կդառնա` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն արդարացված է, թե` ոչ: