|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ ժամանակավոր նախարար, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Ալի Հայդար Քոնջան ներկայացրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ըստ Sabah-ի՝ հարցին, թե «այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի», նախարարը պատասխանել է. «Հայտնի և պարզ է, որ տեղի ունեցածը կոտորած է եղել: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այդ հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»:
Թուրքական կայքը, սակայն, նախարարի պատասխանը գնահատել է որպես Ցեղասպանության ճանաչում: