|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:
Քաղաքացի Հակոբ Դ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: