|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի հետագա գործունեությանը: Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են կնոջ և նորածնի մահվան մեջ և պահանջում դադարեցնել բժշկի գործունեությունը:
«Նրա աշխատանքային լիազորությունները դադարեցնելու համար քննիչի որոշում պետք է լինի: Եթե նման որոշում կայացվի, այդպես կլինի: Իրավապահ մարմինները կարող են նման առաջարկով հանդես գալ կամ միջնորդել մեզ, որ այդպես լինի: Դա պետք է նրանց որոշումը լինի»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ ինքը երկու շաբաթ առաջ հանդիպել է Մերի Մարգարյանի հոր հետ: «Ես նրան խոստացել եմ, որ շատ անաչառ, արհեստավարժ քննարկում է լինելու, և մենք շատ հետևողական ենք լինելու այդ հանձնաժողովի աշխատանքներին: Եվ հաշվի առնելով, այն, որ իրավապահներն են այն վարում, մեր գործն այս պարագայում զուտ մասնագիտական մասնակցությունն է, և կարծում եմ, որ այդպես էլ կինի»,- նշեց նախարարը: