|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է 2020-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին. հայտնում է РИА Новости-ն:
Մրցանակը ստանալիս նա ասել է. «Չգիտեմ՝ ինչ կկորցնեմ դրանից հետո: Ես պատրաստվում եմ մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին»:
Ո՞ր կուսակցությունից է ցանկանում առաջադրվել, և լո՞ւրջ են, արդյոք, ռեփերի խոսքերը, մնում է անհայտ: