|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` Ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական
հաշվարկ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: